Year: 2011
Type: article
Abstract: Կրոնական անհանդուրժողականությունն անգամ արդի հասարակություններում է եղել եղբայրասպան պատերազմների ու աղետների պատճառ։ Այլոց կրոնի և կրոնական արժեքների նկատմամբ մերժողականությունն ու անհանդուրժողականությունը հանգեցրել են արյունալի պատերազմների, պետությունների ու ազգերի պառակտման։ Կրոնական անհանդուրժողականությունը լուրջ ռեսուրս է նաև հակառակորդ պետությունների ձեռքում՝ այդ երկրներն ու հասարակությունները պառակտելու տեսանկյունից։ Այդ նկատառումներով են իրականացվել և իրականացվում զանազան միսիոներական առաքելությունները, որոնք, բացի կրոնականից (սեփական կրոնի և արժեքների քարոզչություն և տարածում), հետապնդում են նաև քողարկված քաղաքական նպատակներ։
Source: HAL
Authors: Simavoryan, Arestakes, Hovyan, Vahram
Institution: Noravank Foundation
Language: Armenian
Subfield: Sociology and Political Science
Field: Social Sciences
Domain: Social Sciences
Open Access status: green
OpenAlex ID: W4296588178
