Պետություն-սփյուռք գործակցության իրանական փորձից
Year: 2018
Type: article
Abstract: Չնայած իրանական սփյուռքի ոչ միանշանակ դերին այդ երկրի համար, ինչպես նաև պետություն-սփյուռք հարաբերություններում առկա որոշակի խնդիրներին, ԻԻՀ իշխանությունները փորձում են օգտագործել արտերկրի հայրենակիցների քաղաքական, տեղեկատվական, տնտեսական և գիտական ներուժը սեփական երկրի զարգացման և նրա առջև ծառացած խնդիրների լուծման համար։ Իրանական փորձից հայ իրականության համար ուսանելի են սեփական երկրի և տվյալ պետության շահերի ներդաշնակության գաղափարի առաջմղումը (տեղեկատվական ոլորտ), քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցությունը (քաղաքական ոլորտ), արտասահմանյան բուհերում երիտասարդների ուսումը հովանավորելու հարցում թիրախավորված քաղաքականությունը (գիտության ոլորտ), սփյուռքի կապիտալի մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը (տնտեսական ոլորտ)։
Source: HAL
Author: Hovyan, Vahram
Institution: Noravank Foundation
Language: Armenian
Subfield: Demography
Field: Social Sciences
Domain: Social Sciences
Open Access status: green
OpenAlex ID: W4297690031
