Work

Արտերկրի հայագիտական կենտրոնների դերակատարությունը

Year: 2014
Type: article
Abstract: Արտերկրի հայագիտական կենտրոնները կարող են լինել ինչպես առանձին կառույցներ, այնպես էլ մաս կազմել այլ՝ ավելի մեծ կառույցների։ Դրանց ստեղծման հիմքում ընկած են օտար երկրներում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը, Սփյուռքի և Հայաստանի ջանքերը՝ ուղղված Սփյուռքում հայ ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայագիտության զարգացմանը և հայ մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը, արտերկրում հայկական հարուստ մշակութային ժառանգության առկայությունը։ Հայագիտական կենտրոնների դերը և նշանակությունն արտերկրում կայանում է հայապահպանության, հայկական քաղաքակրթության տարածման, հայագիտության զարգացման, հակահայ քարոզչության դեմ պայքարի, հայ և այլ ժողովուրդների միջև գիտամշակութային կապերի զարգացման, Սփյուռքում մանկավարժական կադրերի և հասարակական գործիչների պատրաստման, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում կիրառական հետազոտությունների իրականացման մեջ։ Բանալի բառեր՝ հայագիտական կենտրոններ, Սփյուռք, հայապահպանություն, ազգային ինքնություն, հակահայկական քարոզչություն, համայնքային գործիչներ, կիրառական հետազոտություններ։
Source: HAL
Institution: Noravank Foundation
Language: French
Subfield: Demography
Open Access status: green
OpenAlex ID: W4297837013
FWCI:
Cites:
Cited by:
Related to: 10