Work

Սփյուռքի վերլուծական հանրույթը որպես պետության ներուժ. միջազգային փորձը

Year: 2013
Type: article
Abstract: Արդի սփյուռքագետների աշխատանքներում հաճախ հոլովվում է այն միտքը, որ սփյուռքը ոչ միայն արտերկրում բնակվող ժողովրդի մի մասն է, որը որոշ չափով պահպանում է հոգևոր, մշակութային ինքնությունը և ձգտում չխզել կապը պատմական հայրենիքի հետ, այլև, առաջին հերթին, այն անդրազգային ցանցն է, որը պարունակում է հսկայական սոցիալ-մշակութային, հասարակական-քաղաքական, տնտեսական և մտավոր ներուժ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ տարբեր երկրներ իրենց սփյուռքի մաս կազմող մտավոր հանրույթների գիտելիքներից և պետական կառույցներում մեծ հեղինակություն ունեցող անհատների գործունեությունից օգտվելու հսկայական փորձ ունեն։ Հոդվածում ներկայացված են Չինաստանի, Իսրայելի, Թուրքիայի համագործակցության փորձերը իրենց սփյուռքերի գիտավերլուծական շրջանակների հետ։
Source: HAL
Institution: Noravank Foundation
Language: Armenian
Subfield: Demography
Open Access status: green
OpenAlex ID: W4301678251
FWCI:
Cites:
Cited by:
Related to: 10