Հայ-ռուսական հարաբերությունների արդի փուլը
Year: 2010
Type: article
Abstract: Հայ-ռուսական հարաբերությունները, չնայած իրենց ավանդական բնույթին, պատմական զարգացումներին զուգընթաց՝ մշտապես բովանդակային և ձևաչափային փոփոխություններ են կրել։ Այդ տեսանկյունից համեմատաբար սակավ է ուսումնասիրված այդ հարաբերությունների ներկա փուլը, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո երկու երկրներն էլ հայտնվել են նոր աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրողություններում։ Ակնհայտ է, որ արդի ժամանակաշրջանին բնորոշ շարունակական փոփոխություններն առաջացնում են ինչպես հիմնախնդիրներ, այնպես էլ նոր հնարավորություններ կողմերի հարաբերությունների զարգացման համար։ Հոդվածում կդիտարկենք հայ-ռուսական ռազմավարական դաշինքի դերը մեր հանրությունների ընկալման և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև կներկայացնենք մոտեցումները, որոնք կարող են բարձրացնել համատեղ վարվող քաղաքականության արդյունավետությունը։
Source: HAL
Author: Harutyunyan, Gagik
Institution: Noravank Foundation
Language: Armenian
Field: Social Sciences
Domain: Social Sciences
Open Access status: green
OpenAlex ID: W4302595634
