Year: 2021
Type: article
Abstract: Հոդվածը նվիրված է ռուս և եվրոպացի ճանապարհորդների երթուղիների ճշգրտմանը և նրանց ուղեգրություններում առկա բնագիտական և մշակութաբանական տեղեկությունների վերլուծությանը, որոնք ցայսօր չեն կորցրել իրենց արդիականությունը: 1474 թ. մինչև 1820 թ. ընկած ժամանակահատվածում այս ճանապարհորդները՝ Ա. Կոնտարինին, Ջ. Բարբարոն, Ա. Ֆ. Կոտովը, Ժ. Շարդենը, Պ. դը Տուրնըֆորը, Ի. Գիլդենշտեդտը, Ա. Մուսին-Պուշկինը, Յ. Ռեյնեգսը, Ֆ. Ա. Ֆրեյգան-Կուդրյավսկայան, Ջ. Մորիերը, Մ. Կոցեբուն, Ռ. Քըր Փորթերը, Վ. Մոնթեսը, Ա. Գրիբոյեդովը, Վրաստանի մի քանի քարավանային տարանցիկ ճանապարհներով անցել են հյուսիսարևելյան Հայաստան (ներկայիս ՀՀ Լոռու և Տավուշի մարզերն ու հարակից շրջանները) և թողել են հետաքրքրաշարժ տեղեկություններ Հայաստանի հյուսիսի մասին:
Source: Գիտական աշխատություններ
Language: Armenian
Subfield: History
Field: Arts and Humanities
Domain: Social Sciences
Open Access status: hybrid
OpenAlex ID: W4200215675
