Հետազոտական համալսարանների դերակատարությունը ՀՀ գիտելահենք տնտեսության զարգացման համատեքստում
Year: 2017
Type: article
Abstract: ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի արդյունավետության բարձրացումը և շարունակական կատարելագործումը պայմանավորվում են ՀՀ-ում գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ և դրա միջոցով համաշխարհային տնտեսական համակարգում կրթության ազգային համակարգի մրցունակության խթանման անհրաժեշտությամբ: Գիտելիքահենք տնտեսություն ձևավորելու նպատակով պետք է խթանվեն մարդկային կապիտալի և գիտական ներուժի պահպանումն ու շարունակական զարգացումը երկրում: Այս առումով ՀՀ-ում վերջին տարիներին գիտահետազոտական կամ այսպես կոչված «ուղեղային կենտրոնների» թիվը կտրուկ աճ է արձանագրել: Ընդլայնվել է հետազոտությամբ զբաղվող կառույցների թիվը, ինչպես նաև իրականացվող հետազոտությունների ծավալը:
Source: HAL
Author: Khachatryan, Robert
Language: Armenian
Subfield: Management of Technology and Innovation
Domain: Social Sciences
Open Access status: green
OpenAlex ID: W4299851935
