Work

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքները. զարգացումներ և միտումներ

Year: 2022
Type: article
Abstract: Կրասնոդարի երկրամասի հայերը ներկայացնում են XX դարի ամենամեծ հայկական համայնքներից մեկը։ Ողջ XX դարի ընթացքում հայերը բավական արդյունավետ գործունեությամբ են զբաղվել այս տարածաշրջանում՝ մասնակցելով տեղական քաղաքական, մշակութային և տնտեսական գործընթացներին։ Այստեղի համայնքները ունեն կազմակերպված և գործող կառույցներ, որոնք փորձում են պահպանել հայկական ինքնությունն ու ազգային արժեքների համակարգը աշխարհի այս անկյունում։ Հոդվածում քննարկվում են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքների զարգացումն ու միտումները հետխորհրդային շրջանում։ Բացի մեթոդաբանական խնդիրներից, այստեղ դիտարկվում են երեք հիմնական պատմական փուլեր, որոնց ընթացքում Կրասնոդարի երկրամասում ձևավորվել է հայկական սփյուռքը։ Հատկապես մանրամասն ներկայացված է անցյալ դարի 80-ականների վերջին ընդգրկող երրորդ փուլը։ Հոդվածում հատկապես մանրամասնորեն ներկայացվում են այն գործընթացները, որոնք նպաստել են Ռուսաստանի Դաշնության հայերի վերջին ժամանակներում շոշափելիորեն նկատվող ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։ Այս առումով դիտարկվում է հայի ինքնագնահատականի և ազգային ինքնագիտակցության բարձրացման բացառիկ կարևորությունը՝ որպես հայի կերպարի բաղադրամասեր Սփյուռքում ապրելու պայմաններում։ Ռուսաստանի Դաշնության նորացվող ազգային քաղաքականության ֆոնին դիտարկվում են հայերի հարաբերությունները ռուսների և այլ էթնիկ խմբերի հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները և հայրենադարձության խնդիրները։
Language: Armenian
Subfield: Demography
Open Access status: hybrid
OpenAlex ID: W4312372355
FWCI:
Cites:
Cited by:
Related to: 10